04.03.2016

Երևան Քաղաքի Ատաման` Էդիկ Տոնոյանի բաց նամակը․․․


Բաց նամակ...
 Մի գուցե չգրեի այս նամակը, եթե չլինեին վերջին իրադարձությունները կապված "Բայազետի" հետ: Ես չեմ ուզում քննադատել որև է մի ատամանի ինքնագործունեության համար,քանզի քննադատելը դեմ է իմ աշխարհահայացքին: <<Մի դատիր ,որ չդատվես>>,աստվածաշնչյան այս խոսքերով էլ 


առաջնորդվենք: "Բայազետ" ը ստեղծելուց ,փորձեցինք այնպիսի մարդկանց ընդգրկենք ,որոնք իրենց եսից ավելի բարձր կդասեն հայրենիքը,հայ մարդուն և ընդհանրապես ինչը կապված է հայի անվան հետ: Մի փոքր ուզում եմ անդրադարձ կատարել մեր պատմությանը: Հայ ամենահզոր արքաներից մեկը `Տրդատը առաջինը ընդունեց քրիստոնեությունը,որպես բարության կրոն: Տարբեր լեգենդներ են շրջանառվել այդ մասին ,սկսած Տրդատի հիվանդությունից մինչև Լուսավորչի հրաշագործություն:Բայց ես կարծում եմ ,որ Տրդատին քրիստոնեությունը ընդունելու համար բավարար էր մեկ նախադասություն -Սիրիր Մերձավորիդ ,քանզի միայն սիրելով դիմացինիդ, կարողես ԵՍի չարիքից ազատվել : Չէ,չսիրեցինք... Արշակը չսիրեց նախարարներին, Պապը`Մուշեղին, Վասակը`Վարդանին, Դրոն `Անդրանիկին: ՈՒ կորցրեցինք .կորցրեցինք Պարսկահայքը,կորցրեցինք Բարձր Հայքը ,կորցրեցինք Փոքր Հայքը, կորցրեցինք դրախտային մի երկիր 300000 քկմ և միայն մի բանի համար,չմիաբանվեցինք,չկարողացանք հաղթահարել մեր միջի եսը: Չկարողացանք ազգային գաղափարախոսություն սերմանել մեր ժառանգների մեջ :Դա պետք է անի հայ մայրը,երբ առաջին անգամ կերակրում է իր զավակին: Ասում են ,որ հայն ու հրեան նման են իրար ,թե դոնորականությամբ ,թե իմաստալիությամբ :Բայց ինչպես եղավ ,որ հրեան հարյուրամյակներ չունենալով հայրենիք,կարողացավ նորեն վերականգնել իր երկիրը,իսկ մենք անընդհատ կորցնում ենք : Հայկական հարցի և հողային պահանջների մասին ամեն ժամ բարձրաձայնում ենք- ԱՄՆ,Եվրոպա,Ռուսաստան ,որպեսզի ճանաչեն հայերի եղեռնը ,իսկ քանի հայ ազգի ներկայացուցիչ ունենք Դումայում ,Սենատում ,Բունդեսթագում,կամ Լորդերի պալատում,չունենք,կամ գրեթե չունենք,քանզի այն գումարները ,որ պիտի ուղղվեյին այդ սուրբ գործին.... Շարունակելի ... Երևան քաղաքի ատաման///80-ականների վերջին, երբ ԽՍՀՄը փլուզման եզրին էր, մեծ քանակությամբ հրեաներ արտագաղթեցին ԽՍՀՄի բոլոր հանրապետություններից դեպի Իսրայել, և ի՞նչ եք կարծում ի՞նչ եղավ նրանց կառավարության որոշումը ներգաղթյալների նկատմամբ: Բոլոր նրանք ովքեր ընդունակ էին զենք բռնելու գնացին անապատ` կռվելու արաբներ դեմ, տվեցին իրենց պարտքը իրենց երկրին, հետո իրավունք ստացան ապրել իրենց պապական հայրենիքում: Հարց է առաջանում, թե որտեղից այդքան ահռելի գումարներ մի փոքրիկ երկրի, որը մեղմ ասած իր բռի մեջ է պահում ամբողջ Մերձավոր Արևելք: Անուններ տալը խնդիր չէ` Էլլիսոն, Բաֆֆեթ, Բլումբերգ, Ռոկֆելլեր, Ռոթշիլդ…… այսպես կարելի է այս ցանկը շարունակել: Նրանց մտքներով էլ չի անցել երկմտել, եթե պետք է հայրենիքին ուրեմն վերջ: Հայրենիքը մեկն է, երկրորդը չի լինում: Պապս կորցրել էր իր հայրենիքը: Ծնվել էր Արևմտյան Հայաստանի` Սասուն գավառի Արծվիկ գյուղում, եղել է 9 տարեկան, երբ գաղթել է Արևելյան Հայաստան: 70 տարի ապրելով այստեղ, չի եղել մեկ օր, որ չհիշեր <<Էրգիրը>>: Կորցնողը գիտի դրա արժեքը: Մենք` <<Բայազետցիներս>> կարծում ենք, որ դա ժամանակավոր կորուստ է: Կգա մ ի օր, երբ մենք կապրենք մեր կորցրած հողերում, որպես երկրի տերեր: Իսկ հիմա բոլորիս պարտքն է կանգնեցնել արտագաղթը , շենացնել սահմանամերձ գյուղերը, օգնենք այն հային, ով սիրում է իր երկիրը, իր տունը: ՄԵԿԽ <<Բայազետ>> Երևան քաղաքի ատաման` Է. Տոնոյան